ԵՄ հատուկ ներկայացուցիչը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին
Եվրամիությունը կշարունակի սերտ գործընկերոջ դեր խաղալ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների լիակատար կարգավորման, ինչպես նաև տրանսպորտային և կապի ենթակառուցվածքների զարգացման հարցերում։ Այս մասին գրել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն X սոցիալական ցանցի իր էջում։
«Ես շնորհակալ եմ ադրբեջանցի գործընկերներին Ադրբեջան կատարած այցի համար, որտեղ ես գլխավորել եմ ԵՄ պատվիրակությունը։ Ես ուղերձ եմ փոխանցել ԵՄ-ի պատրաստակամության մասին՝ ամրապնդելու աջակցությունը կարգավորման բոլոր ասպեկտներին, այդ թվում՝ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը», - գրել է նա:
Գրոնոն նշել է, որ այցելել է նաև Նախիջևան և ծանոթացել է տեղի տրանսպորտային ենթակառուցվածքներին՝ ԵՄ-ի հետ հնարավոր համագործակցության համար։
Նմանատիպ հոդվածներ
Ես նախանձում եմ նրա ձեռքբերումներին. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հետ հանդիպմանը խոստովանել է, որ հաճախ է նախա...
Նախագահի աշխատակազմը` ընտրատեղամասում կայանված պետհամարանիշով մեքենայի լուրի մասին
Տելեգրանյան ալիքներից մեկն այսօր հայտնել էր, որ 4/15 տեղամասի դիմաց վաղ առավոտից նախագահի աշխատակազմի պետհամարանիշ...
Թրամփը ճիշտ է․ ռուսական էներգակիրներից կախվածությունը սնում է պատերազմը․ Կայա Կալլաս
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասն ընդգծել է, որ Եվրոպայի որոշ երկրների կախվածությունը ռուսական էներգակիր...
Թեհրանի դիրքորոշումը հստակ է և չի ենթարկվի փոփոխությունների․ պատգամավոր
Իրանը մտադիր չէ իր հարստացված միջուկային նյութերը փոխանցել որևէ այլ երկրի։ Այդ մասին հայտարարել է Իրանի Գերագույն ազգայի...