Այդ մարդուց սկզբունքայնություն մի սպասեք․ Արթուր Խաչատրյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին
Նիկոլ Փաշինյանը որևէ արգելանք չունի՝ նախաճաշին մի բան ասել, ճաշին երգել նախաճաշին ասածը, իսկ ընթրիքին ասել՝ «ես այդ թեման ընդհանրապես չեմ արծարծել»: Այս մասին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով երեկ Չինաստանում տեղի ունեցած զարգացումներին, ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ սա առաջին դեպքը չի և, ցավոք, քանի դեռ Փաշինյանը ՀՀ կառավարության ղեկավարն է, վերջինը չի լինելու.
«Այդ մարդուց սկզբունքայնություն մի սպասեք։ Այդ պահին հարմար էր դա ասել, հաջորդ պահին հարմար է դա հերքել։ Հիշու՞մ եք, թե ինչպես էին գովում Բայդենի իշխանությանը, թե մենք այդպիսի հարաբերություններ երբեք ԱՄՆ-ի հետ չենք ունեցել, մեծ հաջողությունների ենք հասել, բայց մի քանի օր առաջ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ հարաբերություններն այսքան լավ երբեք չեն եղել»։
Անդրադառնալով Ալիևի և Էրդողանի հետ լուսանկարներին, պատգամավորը նշել է, որ դա Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունն է.
«Ինքն ուզում է ասել՝ եկել եմ, խաղաղություն եմ հաստատել, մեզ որևէ բան չի սպառնում, մեր օգտին քվեարկեք, որ ուրիշ մարդիկ չգան և թուրքերի ու ադրբեջանցիների հետ մեր սիրո ու համերաշխության մթնոլորտը չխաթարեն։ Ի դեպ, ադրբեջանցիներն էլ նույն քարոզչությունն են անում, որ եթե Փաշինյանը չլինի, ապա վիճակը վատ է լինելու»։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինն ու Մակրոնը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը
Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ կայացել է Ռուսաստանի ու Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Էմանուել Մակրոնի հեռախո...
Պուտինի ծրագրերին ծանոթ աղբյուրները պատմել են` ինչի է ուզում հասնել ՌԴ նախագահը. Financial Times
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կորցրել է հետաքրքրությունը Ուկրաինայում հակամարտությունը դիվանագիտական ճանապ...
«Նորքի» հիվանդանոցում շուտով ունենալու ենք 151 սովորական և 13 ռեանիմացիոն մահճակալ․ Թորոսյան
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․«Այսօր այցելեցի հատուկ կորոնավիրուսային հիվանդութ...
«Իրավունք». Գեներալների հարաբերությունները վերականգնվել են
«Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` վերականգնվել են ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի և...