Վաշինգտոնի հետպատերազմյան ծրագրով ԱՄՆ-ն առնվազն 10 տարի կկառավարի Գազան․ The Washington Post
Դոնալդ Թրամփի վարչակազմում շրջանառվում է հակասական ծրագիր, որի համաձայն ԱՄՆ-ը կարող է առնվազն տասը տարի ղեկավարել պատերազմից ավերված Գազայի հատվածը։ Ծրագիրը նախատեսում է բնակչության ժամանակավոր տեղափոխում, տարածքի վերակառուցում՝ որպես զբոսաշրջային և արդյունաբերական կենտրոն, հայտնում է The Washington Post-ը։
Ըստ 38 էջանոց փաստաթղթի, որի հետ ծանոթացել է թերթը, մոտ 2 միլիոն պաղեստինցի կարող է լքել Գազան՝ «կամավոր» կերպով տեղափոխվելով այլ երկրներ կամ սահմանափակ գոտիներ՝ վերակառուցման ընթացքում։
Նախատեսվում է կառուցել «հումանիտար տարանցիկ գոտիներ»՝ ինչպես Գազայի ներսում, այնպես էլ հնարավոր է՝ նրա սահմաններից դուրս։
Ծրագիրը կրում է GHF (Gaza Humanitarian Foundation) անվանումը՝ ԱՄՆ-ի աջակցությամբ գործող օգնության հիմնադրամ։
Հողատարածք ունեցողներին առաջարկվելու է «թվային նշան»՝ իրենց սեփականության վերակազմավորման իրավունքի դիմաց։
Յուրաքանչյուր տեղափոխված անձ կստանա 5000 դոլար, 4 տարվա վարձի սուբսիդիա, ինչպես նաև մեկ տարվա սննդի ապահովում։
Ծրագիրը կոչվում է «Գազայի վերականգնման, տնտեսական արագացման և վերափոխման հիմնադրամ», կամ «ՄԵԾ վստահություն»։
ՄԱԿ-ի տվյալներով, 2025 թվականի մայիսից, երբ GHF-ն սկսել է գործել, ավելի քան 1000 մարդ զոհվել է՝ օգնություն ստանալու փորձի ժամանակ, հիմնականում՝ իսրայելական զինվորների կրակոցներից՝ GHF-ի օբյեկտների մոտ։
Նմանատիպ հոդվածներ
Աղմկահարույց նախագծի մանրամասներից տեղյակ չէ նույնիսկ նախարարությունը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կառավարության երեկվա նիստում չզեկուցվող նախագծերի շարքում ընդունված «Բարձրագույն կրթությա...
Բայդենը թույլատրել է Ադրբեջանին ռազմական օգնության ցուցաբերումը. հայ համայնքը դատապարտել է Բայդենի վարչակազմի որոշումը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսին տեղեկացրել է, որ իր վարչակազմը երկարացնում է «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղմ...
Վանեցյանը՝ Հայաստանի և Արցախի անվտանգության մասին
Հայաստանի և Արցախի անվտանգության մակարդակը ժամանակի որևէ պահին չի կարող նվազել, այն ամեն օր միայն պետք է աճի: Այս մասին...
ԱՄՆ-ը պատժամիջոցների ցանկում ավելացվել է անհատների և ընկերությունների անուն
ԱՄՆ Առևտրի նախարարության պատժամիջոցների ցանկում ավելացվել է 400 անհատների և ընկերությունների անուն, որոնք աջակցել են Մոս...