ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մամուլում կարդացել եմ` Արարատ Միրզոյանը Սուքիասյանին պատկանող բանկում 990․000 դոլար վարկային գիծ ունի
«Պատիվ ունեմ» խմբակցություն ղեկավար Մամիջանյանը, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով «Հայաստան» խմբակցության այսօրվա նիստին, ասաց, որ խմբակցությունը այս նիստի համար դիմել էր դեռևս անցյալ տարի: Լրագրողի այն հարցին, թե արդյոք գործող իշխանությունը զբաղված է թալանով` նկատի ունենալով Արարատ Միրզոյանի ձեռք բերած առանձնատունը, ըստ լրագրողի, այն դեպքում, երբ նա չէր կարողանում անգամ հեռուստացույցի ապառիկի գումարը վճարել, Մամիջանյանը պատասխանեց.
«Դուք նշեցիք միայն մի դրվագ Արարատ Միրզոյանի հետ կապված, այսօր ես կարդացել եմ մամուլում, որ նա Խաչատուր Սուքիասյանին պատկանող բանկում ունի 990 հազար դոլար վարկային գիծ: Կասկածելի հասկացություն է ձեր նշած առանձնատան ձեռքբերումը: Խոսքը միայն Արարատ Միրզոյանին չի վերաբերում: Ցանկացած պաշտոնյա, նախարարները, գոնե չլինի, չլինի Ձորաղբյուրում մի առանձնատուն պիտի առած լինի: Պատգամավորները Ձորաղբյուրում և Ջրվեժում գնում են անհասկանալի էժան գներով առանձնատներ: Ես ինչքան հրապարակային ասում եմ` ասեք էդ բրոկերի անունը, որը 15-16 հազար դոլարով Ձորաղբյուրում և Ջրվեժում տներ է իրենց համար գտնում, չեն ուզում կիսվել հայրենակիցների հետ»:
Մանրամասները` տեսանյությում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զորամասի պետը Հնդկաստանից ձեռք բերված ռազմական տեխնիկան նկարել և ուղարկել է օտարերկյա ծառայություններին
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ ռազմական հակահետախուզության դեպարտամենտի ծառայողների մշակած և ձեռն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանները ծեծում են ցուցարարներին. Ֆրանսիա
Ֆրանսիայում ոստիկանությունը ճնշում է ցուցարարներին, ովքեր դեմ են կենսաթոշակային տարիքի բարձրացմանը: Լրատամիջոցները գրում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փայլուն ձևով բերեցիք պատերազմ, դիրքերն էլ փայլեցրիք, տվեցիք թուրքերին ու Ադրբեջանին. Սեյրան Օհանյան
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ «Հայաստան» խմբակցության ներկայացրած ԱԺ հայտարարության նախագծի առնչու...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մեկնել է Ղազախստան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ փետրվարի 2-3-ն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետությու...