Իրանի դեմ պատժամիջոցները կվերականգնվեն. ԵՄ եռյակը որոշում է կայացրել
Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները, ինչպես նաև ԵՄ դիվանագիտական ծառայությունը, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին տեղեկացրել են Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնման գործընթացը սկսելու իրենց մտադրության մասին: Այս մասին հայտնում է Axios պորտալը՝ հղում անելով աղբյուրներին:
Գործակալության փոխանցմամբ՝ եվրոպական երկրները ակնկալում են մեծացնել տնտեսական ճնշումը Թեհրանի վրա, ինչը հավանաբար կհանգեցնի Իրանի կողմից պատասխան միջոցառումների։
Հավելենք՝ Եվրոպական երյակը սկսել է Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնման գործընթացը, քանի որ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները ձախողվել են: Գործակալության տվյալներով՝ ԵՄ եռյակը նախատեսում է մոտ ապագայում գրավոր տեղեկացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին իր որոշման մասին: Իրանի ֆինանսական, բանկային, էներգետիկ և պաշտպանական ոլորտների դեմ պատժամիջոցները կվերականգնվեն դրանից 30 օր անց:
Նմանատիպ հոդվածներ
«Հրապարակ». Ամուլսարի հարցով Տիգրան Ավինյանը պատրաստվում է հարցազրույց տալ
«Հրապարակ» թերթը գրում է. «Առաջիկա օրերին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հարցազրույց կտա Հանրային հեռուստաընկերությանը։ Բնա...
Աննախադեպ որոշում Հայաստանի խորհրդարանական պրակտիկայում. Մարիաննա Ղահրամանյան
Աննախադեպ որոշում Հայաստանի խորհրդարանական պրակտիկայում, այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ...
Կիմ Չեն Ընը կորոնավիրուսի բռնկումն անվանել է «մեծ ցնցում»
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը երկրում կորոնավիրուսի բռնկումն անվանել է «մեծ ցնցում»։ Շաբաթ Կորեայի կենտրոնակա...
Հանձնաժողովը համալրվում է պաշտպանությունից եւ բանակից ոչինչ չհասկացող անձանցով. Հրապարակ
«Արարատ Միրզոյանի կարգադրությամբ՝ «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Կոնջորյանը կանդամակցի ԱԺ պաշտպանության, անվտանգության և ներ...