«Հրապարակ». Ամուլսարի հարցով Տիգրան Ավինյանը պատրաստվում է հարցազրույց տալ
«Հրապարակ» թերթը գրում է. «Առաջիկա օրերին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հարցազրույց կտա Հանրային հեռուստաընկերությանը։ Բնականաբար՝ առանցքում Ամուլսարի հանքի խնդիրն է։ Մեր տեղեկություններով՝ վարչապետն է փոխվարչապետին «գործուղել» Հ1, որ ներկայացնի իրենց դիրքորոշումը։
Բայց դրանով Ամուլսարի հարցն ամբողջությամբ «կկարեն» Ավինյանի վրա, ում առանց այն էլ ուղղված է հանրային պարսավանքի ու դժգոհության մեծ դոզան, անգամ կոռուպցիոն կասկածներ կան՝ Ամուլսարի հետ կապված։
Փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը հաստատեց պլանավորվող հարցազրույցի փաստը։ «Այո, նախապատրաստվում ենք հարցազրույցի, ունենք այդպիսի պլաններ, բայց կոնկրետ օրվա մասին դեռևս չենք կարող ասել։ Երբ հայտնի լինի, կհայտարարենք»,- ասաց Վարագ Սիսեռյանը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լեզվակռիվ ԱԺ միջանցքում
ԱԺ-ում րէերը չեն հանդարտվում: «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության...
Դատարան մտան Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանը
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ մեկնարկեց «Մարտի...
ՀՐԱՏԱՊ. Վանեցյանը ազատվում է պաշտոնից. Փաշինյանը մեկնաբանում է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի` աշխատանքից ազատման մի...
Պետք է պարզել` ով է գրել Արթուր Վանեցյանին վերագրվող այդ տեքստը. վարչապետի խոսնակ
Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն անդրադարձել է ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի՝ սեպտեմբերի 16-ի...