ԵՄ-ն կքննարկի չեզոք երկրից խաղաղապահներ ուղարկելու հարցը Ուկրաինա
ԵՄ արտաքին գործերի և պաշտպանության նախարարները Կոպենհագենում կայանալիք ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ կքննարկեն ԵՄ-ի կամ ՆԱՏՕ-ի մաս չհանդիսացող չեզոք երկրից խաղաղապահ ուժեր Ուկրաինա ուղարկելու հնարավորությունը, հաղորդում է Politico հրատարակությունը՝ հղում անելով դիվանագետներին:
Հրատարակությունը նշում է, որ հանդիպման ժամանակ կուլիսներում կքննարկվի «Ուկրաինայի անվտանգության երաշխիքների» թեման։ Մասնավորապես, «կարող են հարցեր առաջանալ այն մասին, թե որ չեզոք երկիրը կարող է խաղաղապահներ ուղարկել ապառազմականացված գոտի ապագա պարեկությունների համար»։ Միևնույն ժամանակ, նախարարները որևէ գործնական որոշում չեն կայացնի, քանի որ հանդիպումը ոչ պաշտոնական կլինի։
Թերթի փոխանցմամբ՝ Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Դեյվիդ ՄաքԱլիստերը, ասել է, որ «կհորդորի նախարարներին միայն ուժեղացնել Ռուսաստանի վրա ճնշումը՝ չնայած հակամարտությունը կարգավորելու դիվանագիտական ջանքերին, և թույլ չտալ մեղմացնել պատժամիջոցները, այլ աշխատել նոր պատժամիջոցների ներդրման ուղղությամբ»։
Հավելենք՝ նույն նիստում Եվրոպական հանձնաժողովը նախարարների հետ կքննարկի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթի նախագիծը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատվեց․ սա պատմական շրջադարձ է․ Փաշինյան
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատվեց։ Սա պատմական շրջադարձ է, որը շատ ավելի լայն տարածաշրջանային ազդեցությո...
Ռուսաստանը կկասեցնի դիզելի արտահանումը․ Պուտինը՝ նոր սահմանափակումների մասին
Խորհրդակցություն է անցկացվել ներքին շուկայի համար վառելիքի մատակարարման վերաբերյալ։ Ստեղծվել է Ռուսաստանում վառելիքի իրա...
Ադրբեջանում չեն հանդարտվում այն իրողությունից, որ հային առևանգած, ծեծած ադրբեջանցիները դատապարտվել են
Ադրբեջանում չեն հանդարտվում այն իրողությունից, որ ադրբեջանցի Միսիր Գասիմլիին և Սուբխան Գուլիևը Ուկրաինայում դատապարտվել...
Մշակույթի բաժնի պետը նկատողություն է ստացել․ «Գյումրիի օրը» կկայանա․ Ղուկասյան
Այս տարի, ինչպես ամեն տարի, «Գյումրիի օրը» ավանդական ձևով կկայանա։ Հայտնել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։«...