Ով էլ կադրերը նայի, կասի, որ երեկվա ակցիայի մասնակիցների 99 տոկոսը Արայիկ Հարությունյանի աջակիցներն են․ պատգամավոր
Սամվել Բաբայանը երեկվա ակցիայի հետ կապ չունի, այնտեղ հավաքվածներից ոչ մեկն էլ մեզ հետ առնչություն չունեն, ուշադիր նայել ենք կադրերը, այնտեղ հավաքված մարդկանց մեծ մասը «Ազատ հայրենիք» կուսակցության աջակիցներն են եղել․ ոչ մեկը չի կարող սա ժխտել, ով էլ կադրերը նայի, կասի, որ 99 տոկոսը Արայիկ Հարությունյանի աջակիցներն են։ Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասել է Արցախի ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցության պատգամավոր Դավիթ Սարգսյանը։
«Մի քանիսին ես ճանաչում եմ, հարյուր անգամ էդ մարդկանց խաբել են, թե տուն կտանք ձեզ, բայց չեն արել ոչինչ, իրենց թիմակիցներն են եղել, բայց հիմա դժգոհ են, որովհետև իրենց թողել են ու եկել»,- ասել է նա։
Սարգսյանը լրատվամիջոցի հետ զրույցում նշել է, որ կատարվողն այդքան էլ գովելի չէ, բայց մարդիկ արդար պահանջ են ներկայացնում։
«Մեկը երեկ Շահրամանյանին ասաց՝ դուրս չեք եկել, չեք ցավակցել, ճիշտ է ասում, բայց գիտակցում ենք, որ այդտեղ ինքնաբուխ հավաք էր, մարդիկ չգիտեին ինչ էին ուզում, մեկը մի բան էր ասում, մյուսը՝ այլ բան։ Մեկը չի հարցնում՝ էդ ոնց եցավ, որ բենզալցակայանները չաշխատեցին, որ էսպես եղավ, ինչի 500 մարդու գլուխ կերան, չխոսեցին այդ մասին»։
Խոսելով Սամվել Շահրամանյանի նախագահ նշանակվելու և Արցախի Հանրապետության լուծարման փաստաթուղթը ստորագրելու մասին՝ պատգամավորը նշել է․ «Շահրամանյանը պիտի պատասխան տա, բայց ոչ մենակ, այն մարդիկ, որ իրենց վրա պատասխանատվություն էին վերցրել, պիտի պատասխան տան։ Շահրամանյանը եկավ պաշտոնի, որ իրավիճակը փրկի, բայց իրավիճակը այդպե՞ս են փրկում։ Խնդրի կարգավորումն իրենց համար Ղարաբաղի հանձնումն էր»։
«Հայաստանի իշխանությունն էլ սպասում է՝ տեսնի մեր ժողովուրդն ինչ է անում, եթե մեր ժողովուրդը կարողանա ապացուցել, որ մեր ղեկավարությունը մեղավոր է կատարվածի մեջ, Հայաստանի իշխանությունը մեր ժողովրդի կողքին կկանգնի»,- եզրափակել է լրատվամիջոցի զրուցակից պատգամավորը։
Նմանատիպ հոդվածներ
Որ երկիրը չի մասնակցի «3+3» ձևաչափով հանդիպմանը․ այն տեղի կունենա վաղը
Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի և Հայաստանի արտգործնախարարների «3+3» ձևաչափով հանդիպումը տեղի կունենա վաղը Թեհրա...
ՀՀ ԱԳՆ-ն՝ Թեհրանում կայանալիք «3+3» ձևաչափով հանդիպմանը մասնակցելու մասին
Հոկտեմբերի 23-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իրանական կողմի հրավերով Թեհրանում կմասնակցի տարածաշրջանային...
Սուրեն Պապիկյանը մեկնել է Ֆրանսիա․ ինչ համաձայնագիր կարող է ստորագրվել
Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հրավերով ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 22-ին...
Սկսում ենք առաջնահերթ ծախսերը հոգալու ֆինանսական աջակցության նոր ծրագիր․ Նիկոլ Փաշինյան
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների համար սկսում ենք առաջնահերթ ծախսերը հոգալու ֆինանսական աջակ...