Եթե ոչինչ արած չլինեինք, ապա միայն Երեւանում կունենայինք 30 հազար վարակված եւ հարյուրավոր զոհեր. պարետ
Արտակարգ դրության ռեժիմը 30 օրով՝ մինչեւ մայիսի 14-ը երկարաձգելու մասին կառավարության որոշման նախագիծը ԱԺ-ում ներկայացնելիս ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ներկայացրեց, թե ինչպիսի իրավիճակ կլիներ, եթե ՀՀ իշխանությունները որեւէ միջոցառում չձեռնարկեին: Ավինյանը շեշտեց, որ ՀՀ-ում վարակի տեսանկյունից ռիսկայնության իմաստով մշտական բնակչության 12 տոկոսը կամ ավելի քան 353 հազար մարդ համարվում է ռիսկային խումբ՝ ըստ տարիքի՝ անկախ առողջական վիճակից։ «Խրոնիկ հիվանդությունների մասով՝ 2-րդ տիպի շաքարային դիաբետ ունեցող անձանց թիվը ՀՀ-ում 77,418 է, սրտի իշեմիկ հիվանդություն ունեցողների թիվը՝ 71,025, հիպերտենզիա ունի 145,408 քաղաքացի:»,- ասաց Ավինյանը՝ հավելելով, որ սրանք միայն գրանցված, հայտնի թվերն են։ Նա շեշտեց նաեւ, որ ամենառիսկային գոտում են գտնվում այն անձինք, որոնք ունեն մի քանի խրոնիկ հիվանդություն եւ գտնվում են բարձր տարիքային խմբում:
Ավինյանը, ներկայացնելով վիճակագրությունը, հայտարարեց, որ եթե ոչ մի միջոցառում չիրականացվեր, այս պահին ՀՀ-ում կունենայինք մոտ 30 հազար վարակված անձ եւ 100-ավոր մահեր։
«Վարակի տարածման արագության գործակիցը 2,4 էր, այսինքն մեկ մարդը պետք է վարակեր 2,4 մարդու եւ պոտենցիալ վարակակիրների թիվն իր բարձրակետին է հասնում առաջին դեպքի արձանագրումից հետո 75-80 օր հետո: Այս իմաստով մենք գտնվում ենք 50-րդ օրվա շրջանում: Այդ կետում բնակչության շրջանում վարակվածների թիվը կհասներ 89 տոկոսի: Հոսպիտալացման ծանր դեպքերի թիվը Երեւանում կհասներ 8200-ի: Ես նկատի ունեմ ծանրագույն դեպքերը, իսկ Երեւանում վարակված կլիներ 110 հազար մարդ: Այդ սցենարի դեպքում կոնկրետ այսօր մենք կունենայինք Երեւանում վարակված 30 հազար անձ, եւ հարյուրավոր մահեր»,-ասաց Ավինյանը:
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Սարգսյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբանական թիմը հերքում է իրենց պաշտպանյալի նկատմամբ նոր քրեական գործ հարուցելու մասի...
ՀՐԱՏԱՊ. Հայաստան է բերվել COVID-19 ախտորոշող շարժական լաբորատորիա
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի երկկողմ փոխհամագործակցության շրջանակներում, ՀՀ և ՌԴ պաշտպ...
Ունենք հաստատված նոր 20 դեպք, ապաքինվել է 25-ը. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում, խոսելով կորոնավիրուսի հետ կապված վերջին զարգացումների մասին, ասել է, որ ունեն...
Հեռախոսի միջոցով 3029 պոտենցիալ վարակակիր է բացահայտվել․ Տիգրան Ավինյան
Այսօր՝ ապրիլի 13-ին, Աժ-ն հատուկ նիստ է հրավիրել: Օրակարգում արտակարգ դրությունը 30 օրով երկարացնելու հարցն է: ՀՀ փ...