Թրամփը նոր ծրագիր ունի Իրանի դեմ. հետաձգել է ռազմական գործողությունների ընդլայնումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մտահոգվելով զինամթերքի պաշարների սպառման վտանգով, հետաձգել է Իրանի դեմ ռազմական արշավը կտրուկ ուժեղացնելու ծրագրերը, գրում է The New York Times-ը։
«Թրամփը, առնվազն այս պահին, հետաձգել է Իրանի դեմ ամերիկյան ռազմական արշավը կտրուկ ընդլայնելու ծրագրերը՝ հատկապես մտավախություն ունենալով, որ պատերազմի ընդլայնումը կարող է հանգեցնել Մերձավոր Արևելքում Պենտագոնի հակաօդային պաշտպանության համակարգերի համար նախատեսված առանց այդ էլ նվազած Patriot հակահրթիռային որսիչների և այլ զինամթերքի պաշարների կրիտիկական սպառմանը», — նշվում է հրապարակման մեջ։
Թերթի տվյալներով՝ այդ որոշումը կայացվել է ԱՄՆ նախագահի՝ խորհրդականների և կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո։ Հոդվածում նշվում է, որ ԱՄՆ Զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Դեն Քեյնը Թրամփին մասնավոր զրույցներում նախազգուշացրել է հնարավոր ռիսկերի մասին։
Նմանատիպ հոդվածներ
Wildberries-ի հիմնադիրը պահեստների վրա հարձակումներից հետո հայտարարություն է արել
Շուշարիում, Ուտկինա Զավոդում և Սիմֆերոպոլում Wildberries-ի պահեստների վրա հարձակումից հետո տարածքների և ապրանքների մի մա...
Ուկրաինական ԶՈՒ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ռուսաստանի քաղաքներից մեկին
Ուկրաինական բանակը անօդաչու թռչող սարքերով հարվածել է Ռուսաստանի Պենզա քաղաքին: Ռուսաստանի Պենզայի մարզում ուկրաինական ա...
ՌԴ ԶՈւ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային. ՌԴ ՊՆ
Ռուսական զորքերը գիշերը ցամաքային և օդային տեղակայման ճշգրիտ զենքով խմբակային հարված են հասցրել՝ հարվածելով Ուկրաինայի ռ...
Ռուսաստանը Ուկրաինային հարվածել է ուրան պարունակող զինամթերքով
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ ռուսական զինուժը սկսել է կիրառել «Գերան-2» հարվածային անօդաչու թ...