ԱՄՆ-ն երբեք չի դիմել մեզ՝ ռուսական նավթի գնումը դադարեցնելու համար․ Հնդկաստանի ԱԳ նախարար
Բարձր սակագներ սահմանելու մասին պաշտոնական հայտարարությունից առաջ ԱՄՆ-ն երբեք չի դիմել Հնդկաստանին՝ խնդրելով դադարեցնել ռուսական նավթի գնումը: Այս մասին հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը։
Նախարարը նշել է, որ 2022 թվականին նավթի համաշխարհային գների աճի ֆոնին ամերիկյան վարչակազմում այլ գնահատականներ էին հնչում։
«Այն ժամանակ մեզ ասում էին, որ եթե Հնդկաստանը շարունակի ռուսական նավթ գնել, դա ձեռնտու կլինի ԱՄՆ-ին, քանի որ կայունացնում է գները։ Հունվարից հետո ներկա վարչակազմի ներկայացուցիչների հետ ոչ մի խոսակցություն չի եղել»,- հայտարարել է նախարարը։
Ջայշանկարը նշել է, որ ռուսական նավթի գնումները համապատասխանում են ինչպես Հնդկաստանի ազգային շահերին, այնպես էլ շուկաների գլոբալ կայունությանը:
«Այո՛, դա մեր շահերից է բխում, և մենք դա երբեք չենք թաքցրել։ Բայց դա բխում է նաև աշխարհի շահերից։ Երկրի դեմ տուրքերի սահմանումը մի բանի համար, որը նա արել է բացահայտ և շարունակում է անել ավելի փոքր ծավալներով, քան շատ ուրիշներ, մենք համարում ենք անարդար և չարդարացված»,-ընդգծել է նա։
Հիշեցնենք՝ օգոստոսի 6-ին ԱՄՆ-ն 25 տոկոսով բարձրացրել է Հնդկաստանից ներկրման մաքսատուրքերը՝ դա պատճառաբանելով ռուսական նավթի և նավթամթերքի գնմամբ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ քննադատել էր Հնդկաստանին այն բանի համար, որ ռազմական տեխնիկայի մեծ մասը Ռուսաստանից է գնում և Չինաստանի հետ շարունակում է մնալ ռուսական էներգառեսուրսների խոշորագույն գնորդը: Նյու Դելիում այդ մեղադրանքներն անհիմն են անվանել։
Նմանատիպ հոդվածներ
Դավիթ Ղազինյանը ձև չունի մնալու. ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչը` ազատումների մասին
Ազատումներ կլինեն թոփ մենեջմենթի շրջանակներում կոնկրետ անձինք, որոնք իրենց կառավարման շրջանում ՀԷՑ-ը հասցրել են այս վիճա...
Ալխաս Ղազարյանը` Հայկ Սարգսյանի նախընտրական ցուցակում չընդգրկվելու մասին
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը NEWS.am–ի հետ զրույցում նշել է, որ ՔՊ նախընտրական ցուցակում ընդգրկվելու գո...
Ալիևը ցանկանում է հնարավորինս շուտ գործարկել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»․ Էրդողան
«Իլհամ Ալիևը ցանկանում է հնարավորինս շուտ գործարկել «Զանգեզուրի միջանցքը»՝ ողջ տարածաշրջանի օգտին»,- ասել է Էրդողանը։Թու...
Կարևոր է՝ որ երկրներն են մեզ հետ, ուկրաինացիները կստանան բազմակի քաղաքացիություն. Զելենսկի
Ուկրաինան նախևառաջ բազմակի քաղաքացիության շուրջ բանակցություններ կվարի այն երկրների հետ, որտեղ ապրում են մեծ թվով ուկրաի...