ՀՀ-ի նկատմամբ թուրքական քաղաքականությունը լուրջ փոփոխություններ չի կրելու. Տիգրան Ալթուն
Թուրքիայի նախագահական ընտրություններում թեկնածուներից ցանկացածի հաղթանակի պարագայում Հայաստանի նկատմամբ թուրքական պետության քաղաքականությունը լուրջ փոփոխություններ չի կրելու։ Այս կարծիքին է Ստամբուլի հայկական համայնքի անդամ Տիգրան Ալթունը։
«Ես կարծում եմ՝ Ադրբեջանը շատ մեծ ազդեցություն ունի Թուրքիայի վրա։ Այդ երկիրն այստեղ այնքան շատ ներդրումներ ունի, որ Թուրքիան չի կարող անտեսել նրան ու ստիպված է հետևել ադրբեջանական քաղաքականությանը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է Ալթունը։
Անդրադառնալով Երևանում «Նեմեսիս» շարժմանը նվիրված արձանի տեղադրման առնչությամբ պաշտոնական Անկարայի բարձրացրած աղմուկին՝ Ալթունը նկատել է, որ այդ հայտարարությունները պետք է կապել նաև մայիսի 14-ի նախագահական ու խորհրդարանական ընտրությունների և այդտեղ ազգայնական շրջանակների ձայները ստանալու միտման հետ։
«Եթե պետք է բողոքեն այդ արձանի տեղադրման համար, ապա մենք էլ պետք է բողոքենք, որ հայկական թաղամասերում կան Թալեաթ փաշայի փողոց, դպրոց։ Ընդ որում, այդ ամենը արվում է հենց այն վայրերում, որտեղ ապրում են հայերը»,- նշել է Ստամբուլի հայկական համայնքի անդամը։
Նմանատիպ հոդվածներ
Որոշել եմ ընդառաջ քայլ անել․ Արցախի նախագահը գրառում է կատարել
«Այսօր Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի կողմից ինձ է փոխանցվել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունե...
Միլիոնավոր դոլարներ ենք վճարել, սակայն Ռուսաստանից չի ստացել անհրաժեշտ սպառազինություն. փոխնախարար
ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը ասել է՝ Հայաստանը Ռուսաստանից չի ստացել անհրաժեշտ սպառազինություն, ինչի...
Ներկայացրել եմ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը. ԱԽ քարտուղար
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ՆԱՏՕ-ի Մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտեի անդամներին Բրյուսելում ներկայացրել է...
Մայիսի 19-ին Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում
Մայիսի 19-ին Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը, նախատեսված են...