Լիբիայում հարձակում է տեղի ունեցել ՄԱԿ-ի առաքելության վրա
Լիբիայում ՄԱԿ-ի առաքելության գլխամասային գրասենյակի մոտ, որը գտնվում է Ջանզուրի ափամերձ շրջանում՝ մայրաքաղաք Տրիպոլիի հարևանությամբ, հրթիռ է պայթել։ Այդ մասին տեղեկացնում է Euronews-ը։
Միջադեպը համընկել է ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Հաննա Թեթեհի Անվտանգության խորհրդում ունեցած ելույթի հետ, որտեղ նա զեկույց էր ներկայացնում Լիբիայում տիրող իրավիճակի վերաբերյալ։
ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդն իր ելույթում ներկայացրել է ճանապարհային քարտեզը, որը ներառում է նոր միասնական կառավարության ստեղծում, թափանցիկ ընտրություններ և երկրում արդյունավետ կառավարման վերականգնում։
ՄԱԿ-ի առաքելության տվյալներով՝ միջադեպի արդյունքում զոհեր չեն եղել, շենքը չի վնասվել, սակայն միջադեպը կարող էր շատ ավելի լուրջ հետևանքներ ունենալ: Հրթիռի արձակման վայրում առգրավվել է մեքենա, որի մեջ հայտնաբերվել է զինամթերք:
Իրավապահ մարմինները սկսել են հետաքննություն՝ պարզելու համար ներգրավված անձանց ինքնությունը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մարդ գիտեմ, ով 700 հազարի տուգանք ունի, բայց շարունակում է մեքենա վարել. ընդդիմադիր պատգամավոր
Հանդիպել եմ մի մարդու, որի մոտ եղել է 700 հազարի տուգանք՝ ԱՊՊԱ ու տեխզննում չունենալու համար, այսինքն՝ 2-3 ամսվա մեջ մի...
«Ռոսատոմ»-ը կարող է սկսել Երևանում նախկին «Նաիրիտ» քիմկոմբինատի ռեկուլտիվացումը
«Ռոսատոմ»-ը կարող է Երևանում սկսել նախկին «Նաիրիտ» քիմկոմբինատի տարածքի ռեկուլտիվացման աշխատանքները, հենց որ հայկական կո...
Ես այսօր հաճելիորեն զարմացա․ Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ «Բարեկամություն» կամրջի բացման ժամանակ
Հայ-վրացական սահմանի «Բարեկամություն» կամրջի պաշտոնական բացմանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինանն անդրադարձավ հայ-վրացակ...
Պաղեստինի վարչապետը հրաժարական է տվել
Պաղեստինյան ազգային վարչակազմի վարչապետ Մուհամմադ Շտայեն պաշտոնապես ներկայացրել է կառավարության հրաժարականը նախագահ Մահմ...