Դոնալդ Թրամփի 500 միլիոն դոլարի տուգանքը դատարանը չեղյալ հայտարարեց
Նյու Յորքի վերաքննիչ դատարանը չեղյալ է հայտարարել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի և նրա ընտանեկան բիզնեսի դեմ քաղաքացիական խարդախության գործով գրեթե 500 միլիոն դոլարի տուգանքը։ Այդ մասին տեղեկացնում է Deutsche Welle-ն։
«Միևնույն ժամանակ Թրամփի ընկերության կողմից բանկերին և ապահովագրական ընկերություններին տրամադրված փաստաթղթերի կեղծման վերաբերյալ մեղադրանքները չեն հանվել»,- նշված է հաղորդագրության մեջ։
Պետության նախկին ղեկավարի և նրա երեք ավագ երեխաների՝ Էրիկ Թրամփի, Դոնալդ Թրամփ կրտսերի և Իվանկա Թրամփի դեմ քաղաքացիական հայցը 2022 թվականի սեպտեմբերին ներկայացրել էր Նյու Յորք նահանգի գլխավոր դատախազ Լետիցիա Ջեյմսը։
Իվանկա Թրամփի դեմ հայցը հետագայում մերժվեց։ Գործը վերաբերում էր Թրամփի կազմակերպության ակտիվների գնահատմանը, որոնք, ըստ մեղադրողների, դիտավորյալ ուռճացվել են՝ արտոնյալ վարկեր և ապահովագրական պայմանագրեր ստանալու կամ պահպանելու համար։ Դոնալդ Թրամփն ինքը համարում էր, որ գործը քաղաքական դրդապատճառներ ուներ և պահանջել էր այն փակել 2024 թվականի նոյեմբերին նախագահական ընտրություններում իր հաղթանակից հետո։
Նմանատիպ հոդվածներ
Մենք ստիպված եղանք քայլեր ձեռնարկել և կատարեցինք այն քայլը, որը պահանջվում էր․ Էրդողան
Էրդողանը հայտարարել Է Իսրայելի հետ առևտրային հարաբերություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին։ Երկրների միջեւ ապ...
Վարչապետի մոտ քննարկվել է ՀՀ թվային օրակարգի իրականացման ընթացքը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանի թվայնացման օրակարգի և իր...
ՀԱՊԿ-ի ԱԽ քարտուղարների կոմիտեի նիստը տեղի կունենա հունիսի 8-ին Մինսկում. Զայնետդինով
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեն հունիսի 8-ին...
Վահագն Խաչատուրյանը ուղերձ է հղել Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի եռակողմ հռչակագրի ստորագրման առթիվ
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ուղերձ է հղել Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի եռակողմ հռչակագրի...