Եվրոպացիները պետք է վերցնեն այդ երաշխիքների «առյուծի բաժինը». Վենսը՝ ռուս-ուկրաինական հակամարտության մասին
Միացյալ Նահանգները չի ստանձնի որևէ պարտավորություն՝ երաշխավորելու Ուկրաինայի անվտանգությունը, քանի դեռ չի հասկացել, թե ինչ է պահանջվում, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
«Միացյալ Նահանգները բաց է երկխոսության համար, բայց մենք պարտավորություններ չենք ստանձնելու, քանի դեռ նախ չենք պարզել, թե ինչ է անհրաժեշտ պատերազմը դադարեցնելու համար», - ասել է Վենսը:
Նրա խոսքով՝ հենց եվրոպացիներն են, որ պետք է «վերցնեն ապագա երաշխիքների առյուծի բաժինը»։
«Սա նրանց մայրցամաքն է։ Սա նրանց անվտանգությունն է», - հավելել է քաղաքական գործիչը։
Նմանատիպ հոդվածներ
Այդ հարցը մենք կթողնենք ինձ և Պուտինին. Ուկրաինայի նախագահ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններից հետո Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին...
Ես խոսել եմ Պուտինի հետ. տեղի կունենա եռակողմ հանդիպում․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրառմամբ տեղեկացրել է, որ եվրոպական երկրների առաջնորդների հետ հանդիպումից հետ զանգահարել է ՌԴ...
Ուկրաինայի խաղաղության համաձայնագիրը զիջումներ կպահանջի. ԱՄՆ պետքարտուղար
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարծում է, որ Ուկրաինայում հակամարտության դադարեցման ցանկացած համաձայնագիր կպահանջի երկու...
Թուրքիան սկսում է Ադրբեջանի ուղղությամբ երկաթուղու կառուցումը
Թուրքիան Ադրբեջանին կապող Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքի արարողությունը կկայանա օգոստոսի 22-ին`...