
Պուտինը չի պատրաստվում ավարտել պատերազմը. Կալլաս

ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը հայտարարել է, որ Ռուսաստանը ձգձգում է բանակցությունները և մտադիր չէ առաջիկայում դադարեցնել պատերազմը:
«Պուտինը շարունակում է ձգձգել բանակցությունները և հույս ունի ջրից չոր դուրս գալ։ Նա լքեց Անկորիջը՝ սպանությունները դադարեցնելու որևէ պարտավորություն չկատարելով: ԱՄՆ-ն կարող է ստիպել Ռուսաստանին լուրջ բանակցություններ վարել, իսկ ԵՄ-ն կաշխատի Վաշինգտոնի և Կիևի հետ կայուն խաղաղություն ապահովելու համար: Մոսկվան չի ավարտի պատերազմը, քանի դեռ չի գիտակցել, որ չի կարող այն շարունակել»,- գրել է Կալլասը X սոցիալական ցանցում:
Կալասը հավելել է, որ Եվրոպան կշարունակի աջակցել Ուկրաինային, այդ թվում՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր՝ 19-րդ փաթեթի հաշվին: