Քաղաքականություն
Լուկաշենկոն Թրամփին հրավիրել է Բելառուս
Բելառուսի նախագահ Լուկաշենկոն ԱՄՆ նախագահ Թրամփի հետ հեռախոսազրույցում վստահություն է հայտնել, որ Ալյասկայում Թրամփ-Պուտին բանակցություններում առաջընթաց կգրանցվի:
«Բելառուսի նախագահը նաև շնորհավորել է Թրամփին Կովկասում խաղաղության համաձայնագրի հասնելու գործում կատարած լավ աշխատանքի համար։ Բացի այդ, նրանք քննարկել են Իրանը և Մերձավոր Արևելքը», - հավելել է Բելառուսի նախագահի մամուլի քարտուղարը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լուկաշենկոն հեռախոսազրույցի ԱՄՆ նախագահին հրավիրել է Բելառուս, իսկ ԱՄՆ նախագահը ընդունել է Լուկաշենկոյի հրավերը՝ ընտանիքի հետ այցելելու Բելառուս։