Քաղաքականություն
Հնդկաստանը կստեղծի սպառազինության համակարգ, որը կարող է հետ մղել ցանկացած հարձակում. վարչապետ
Հնդկաստանը սկսում է սպառազինության համակարգի ստեղծման ծրագիր, որը կարող է հետ մղել հարձակման ցանկացած փորձ: Այս մասին հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին՝ ելույթ ունենալով Հնդկաստանի Անկախության օրվա կապակցությամբ։
«Հնդկաստանը գործարկում է «Սուդարշան Չակրա» առաքելությունը սպառազինության հզոր համակարգ ստեղծելու նպատակով, որը կարող է կանխել մեզ վրա հարձակվելու թշնամիների ցանկացած փորձ»,-ասել է նա:
Վարչապետի խոսքով` Հնդկաստանը երկիրը պաշտպանելու համար կկառուցի նոր պաշտանական համակարգ։
Ինչպես նշել է Մոդին, դա կլինի հակաօդային պաշտպանության համակարգ, որը կոչված կլինի հետ մղել հարձակումները սահմաններից: Այն նախատեսվում է գործարկել 2035 թվականին։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Քաղաքականություն բաժնից
Իրանից նոր առաջարկ եմ ստացել. Թրամփ
Մենք միավորվել ենք, որովհետև լսել ենք ձեզ. Արման Բաբաջանյան
Արաղչին՝ Պակիստան կատարած այցի մասին
1.0