
Որևէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում Պուտին-Թրամփ հանդիպումից. Պեսկով

ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման համար անհրաժեշտ ամեն բան արվել է, բոլոր պարամետրերը պահպանվել են։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Նախագահ Պուտինը և նախագահ Թրամփը պատրաստ են խոսել, և նրանք քննարկելու են ամենաբարդ հարցերը», – ասել է նա լրագրողներին։
ՌԴ-ԱՄՆ գագաթնաժողովում կքննարկվեն ուկրաինական կարգավորմանը վերաբերող հարցեր։ Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ սխալ կլինի առաջ ընկնել և կանխատեսել ռուս-ամերիկյան գագաթնաժողովի արդյունքները, կողմերը կուրվագծեն այն համաձայնությունների և փոխըմբռնումների շրջանակը, որոնց կկարողանան հասնել։ Նա հավելել է, որ այժմ խոսքը բարձր մակարդակով ռուս-ամերիկյան հանդիպման մասին է, Ուկրաինայի դիրքորոշմանը վերաբերող հարցերը կապված են հետագա փուլերի հետ։
Ալյասկայում Պուտինի և Թրամփի հանդիպման արդյունքներով որևէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում։
ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները կհանդիպեն օգոստոսի 15-ին Ալյասկայի Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում: Բանակցությունները կսկսվեն Երևանի ժամանակով 23:30-ին: