Հուսով եմ՝ հաջորդ նիստում կկարողանամ միանալ Սամվել Կարապետյանի իրավաբանական թիմին. Ամստերդամ

«Սա 21-րդ դարը դիմավորելու ձև չէ, սա արհեստական բանականության դարաշրջանը դիմավորելու ձև չէ։ Սա վերադարձ է Ստալինին, սա վերադարձ է ցուցադրական դատավարություններին։ Ես այն մարդն եմ, որն ավելի շատ ցուցադրական դատավարություններ է տեսել, քան ձեզանից որևէ մեկը։ Սա ցուցադրական դատավարություն է», - Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է հայտնի փաստաբան և միջազգային մարդու իրավունքների պաշտպան Ռոբերտ Ամստերդամը:


Նա պատասխանել է նաև այն հարցին, թե երբ է գործարար Սամվել Կարապետյանը ազատ արձակվելու կալանքից։


Նա հայտնել է, որ նախ կսպասի դատարանի որոշման հրապարակմանը այսօր երեկոյան, ապա կկազմվեն ծրագրեր, թե ինչ կարելի է անել ինչպես Հայաստանում, այնպես էլ, իհարկե, արտերկրում։


«Պարոն Կարապետյանը Հայաստանում ունի հիանալի փաստաբաններ։ Ես բազմիցս հանդիպել եմ նրանց հետ։ Նրանք հիանալի մարդկանց խումբ են։ Ես լիովին վստահում եմ նրանց, ինչպես նաև Կարապետյանների ընտանիքը։ Եվ ինձ համար պատիվ կլինի նրանց հետ աշխատել միջազգային հարցերով։ Հուսով եմ՝ հաջորդ նիստում կկարողանամ միանալ իրավաբանական թիմին»,- ասել է նա։

Քաղաքականություն