Քաղաքականություն
Չինաստանի նախագահը Թրամփին հրավիրել է հանդիպման
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հրավիրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հանդիպման։ Այս մասին հայտնել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը Fox Business-ին տված հարցազրույցում։
«Նախագահը դեռևս համաձայնություն չի տվել», - ասել է ֆինանսների նախարարության ղեկավարը։
Բեսենթի խոսքով՝ հնարավոր հանդիպման ամսաթիվը նույնպես դեռևս որոշված չէ։
Հուլիսի 18-ին The Times-ը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Սի Ցզինպինը և ամերիկացի առաջնորդը կարող են հանդիպել Չինաստանում սեպտեմբերի սկզբին։
Օգոստոսի սկզբին Թրամփը հայտարարել էր, որ պատրաստ է հանդիպել Չինաստանի նախագահի հետ մինչև տարեվերջ, բայց այն պայմանով, որ Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև առևտրային գործարք կնքվի։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը` Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագրի տեքստի մասին
ՔԿ-ն՝ «Սրբազան պայքար»-ի ղեկավարների և մասնակիցների պաշտպանների հրապարակումների մասին
Ավարտվել է Թրամփ-Փաշինյան հանդիպումը․ ստորագրվել են փաստաթղթեր
Սյունիքը եղել է ու կմնա Հայաստանի Հանրապետության մաս․ Նիկոլ Փաշինյան
Ավելին Քաղաքականություն բաժնից
Պուտինին դիմած և սպառնալիքներ հնչեցրած զինվորը ձերբակալվել է. մանրամասներ
Դատախազությունը հրապարակել է ընտրախախտումների ուշագրավ վիճակագրությունը
Սրբուհի Գալյանը՝ կենսաթոշակների բարձրացման մասին
5.0