
Ընդդիմությունը կանխատեսում էր` Իրանն ու Ռուսաստանը ռումբերով պատերազմ կհայտարարեն Հայաստանին. Կարապետյան

ՔՊ պատգամավոր Մարիա Կարապետյանը գրել է. «Ընդդիմությունը կանխատեսում և փափագում էր, որ Իրանն ու Ռուսաստանը ռումբերով պատերազմ կհայտարարեն Հայաստանին։ Ինչպես միշտ ընդդիմությունը բոլորովին չի պատկերացնում, թե որքան բարդ քաղաքականություն են վարում պետություն ունեցող ժողովուրդները։
Պատերազմ չհայտարարվեց, եւ ահա դժկամորեն-ծուլորեն հրապարակվում են ընդդիմության հայտարարությունները, որտեղ նորից ու կրկին տեղ է գտել հինուբարի օքսիմորոնը՝ հետ բերել մի կողմից արդարությունն ու մարդու իրավունքները և մյուս կողմից՝ Ռուսաստանին։
Այսպես ՀՀԿ-ն մեղադրում է կառավարող ուժին «գեոպոլիտիկ արկածախնդրության մեջ» և պահանջում «արդարության վրա հիմնված» խաղաղություն։
«Հայաստան» դաշինքը նույնպես պահանջում է «միջազգային կոնֆլիկտների լուծման արդարության չափանիշներ» և միևնույն ժամանակ «շահերի բազմակողմ համադրում» և «արտաքին դաշնակիցների ներգրավում»։
Մի խոսքով՝ ընդդիմությանը պետք է մի բան, որը կա՛մ գոյություն չունի, այն է՝ աշխարհաքաղաքական արդարություն, կա՛մ մի բան, որ, իհարկե, գոյություն ուներ՝ աշխարհաքաղաքական «ազդեցության գոտի» հռչակված Հարավային Կովկասում աշխարհից արդարություն պահանջող հայ ժողովուրդ և հարատև կոնֆլիկտ»,- գրել է Կարպետյանը ֆեյսբության իր էջում:
Ավելի վաղ` «Հայաստան» խմբակցությունը հայտարարություն էր տարածել Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագի վերաբերյալ: