Իրանը երբեք չի ողջունել հարևան երկրներում օտարերկրյա ուժերի հայտնվելը. Մոհաջերանի

Իրանական որոշ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին տեղեկությունը ներկայացվում է աղավաղված տեսքով և մեկնաբանվում է որպես Իրանի կողմից իր հյուսիսային սահմանները կորցնելու փաստ։ Այս մասին այսօր Թեհրանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի կառավարության մամուլի քարտուղար Ֆաթիմա Մոհաջերանին։


Նրա խոսքով՝ լայնորեն քննարկում ստացած այսպես կոչված  «Զանգեզուրի միջանցքի» հարցը վերաբերում է Իրանի հյուսիսային տարածքի միայն փոքր մասին։ Նա ընդգծել է, որ Իրանը մեծ ուշադրություն է դարձնում տարածաշրջանում կայունության վերականգնմանը, պետությունների տարածքային ամբողջականության պահպանմանը և նրանց ինքնիշխանության պաշտպանությանը։


Մոհաջերանին հավելել է, որ Իրանը երբեք չի ողջունել հարևան երկրներում օտարերկրյա ուժերի հայտնվելը։ Իրավիճակը մշտական վերահսկողության տակ է։ Նրա խոսքով՝ լավագույն լուծումը հենց տարածաշրջանի ուժերով կայունության ապահովումն է։


Մոհաջերանին ընդգծել է, որ երկրների տարածքային ամբողջականության պահպանումը Իրանի սկզբունքային դիրքորոշումն է։ Նա նշել է, որ Իրանը չի ողջունում հարևան երկրներում օտարերկրյա զորքերի ներկայությունը և կարծում է, որ տարածաշրջանը պետք է ինքնուրույն ապահովի իր խաղաղությունը։

Քաղաքականություն