Քաղաքականություն

Հաղթանակած Ռուսաստանը անմիջական սպառնալիք է ներկայացնում Լեհաստանի համար. Տուսկ

Marine 156 դիտում
Հաղթանակած Ռուսաստանը  անմիջական սպառնալիք է ներկայացնում Լեհաստանի համար. Տուսկ

Կիևի եվրոպացի դաշնակիցները կպատրաստեն համակարգված դիրքորոշում ուկրաինա-ռուսական հակամարտության կարգավորման պայմանների վերաբերյալ՝ մինչև օգոստոսի 15-ին Ալյասկայում կայանալիք Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։


«Մենք բոլորս միասին կաշխատենք հաջորդ մի քանի ժամերի ընթացքում՝ ուկրաինական կարգավորման վերաբերյալ ընդհանուր եվրոպական դիրքորոշում պատրաստելու համար», - ասել է նա կառավարության նիստից առաջ։


«Փոխվարչապետ Սիկորսկին այսօրվա հանդիպման համար պատրաստել է մեր կառավարության դիրքորոշման նախագիծը ԱՄՆ-Ռուսաստան բանակցությունների համատեքստում», - հավելել է նա։


 Վարշավայի դիրքորոշումը, այսպիսին է` Թրամփին թույլ չտալ զիջումներ Ռուսաստանի համար, բացատրել է Տուսկը։ Նրա խոսքով՝ ուժեղ և հաղթանակած Ռուսաստանը  անմիջական սպառնալիք է ներկայացնում Լեհաստանի համար։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250