Զելենսկին և Սաուդյան Արաբիայի արքայազնը քննարկել են պատերազմը դադարեցնելու քայլերը

Զելենսկին և Սաուդյան Արաբիայի արքայազնը քննարկել են պատերազմը դադարեցնելու քայլերը: 


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ջիդդայում հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալման Ալ Սաուդի հետ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել  Ուկրաինայի նախագահի պաշտոնական Telegram ալիքը:


Հայտարարության համաձայն՝ կողմերը քննարկել են «քայլերն ու պայմանները, որոնք կարող են վերջ դնել պատերազմին մեր երկրում և խաղաղությունը դարձնել հուսալի ու երկարատև։


«Մենք Մուհամմեդ բին Սալման Ալ Սաուդի հետ մանրամասն քննարկել ենք այն քայլերն ու պայմանները, որոնք կարող են վերջ դնել պատերազմին և խաղաղությունը դարձնել հուսալի ու երկարատև։ Ես հատկապես նշեցի բանտարկյալների ազատ արձակման և երեխաների վերադարձի հարցը, որը կարող է դառնալ դիվանագիտական ջանքերի նկատմամբ վստահություն հաստատելու հիմնական միջոցներից մեկը։ Զրույցի զգալի մասը նվիրված էր անվտանգության երաշխիքների ձևաչափերին», - ասվում է հաղորդագրության մեջ։


Նա նաև հավելել է, որ ուկրաինական թիմը մնում է Ջիդդայում՝ ամերիկյան թիմի հետ աշխատելու համար։


«Մենք հույս ունենք գործնական արդյունքի։ Հանդիպման ժամանակ Ուկրաինայի դիրքորոշումը կլինի բացարձակապես կառուցողական», - նշել է Ուկրաինայի նախագահը։


Բացի այդ, ուկրաինական պետության ղեկավարը գրել է, որ Ուկրաինայի համար կարևոր է Սաուդյան Արաբիայի արքայազնից լսել պետության ապագայի նկատմամբ վստահության խոսքեր։ Ուկրաինան նույնպես պատրաստ է համագործակցության:

Քաղաքականություն

Պատահարներ