
Թրամփի և Նավրոցկի հանդիպմանը կքննարկվի ամերիկյան զորքերի տեղակայումը Լեհաստանում

Հայտնի է դարձել, թե ինչին է նվիրված լինելու Թրամփի և Լեհաստանի նոր նախագահի հանդիպումը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկիի սեպտեմբերի 3-ի հանդիպման ժամանակ կքննարկվի ուկրաինական ճգնաժամը, ինչպես նաև անվտանգության հարցեր, մասնավորապես՝ ամերիկյան զորքերի տեղակայումը Լեհաստանում: Այս մասին PAP գործակալությանը հայտնել է Լեհաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Ռաֆալ Լեսկևիչը:
«Սա չափազանց կարևոր է, քանի որ մենք, մի կողմից, ՆԱՏՕ-ի արևելյան թևն ենք, իսկ մյուս կողմից՝ կարևոր տնտեսական և քաղաքական գործընկեր Ուկրաինայի համար որպես ամբողջություն», - ընդգծել է նա:
Լեսկևիչի խոսքով, հանդիպման ընթացքում քննարկվելիք անվտանգության հարցերը, ի թիվս այլ բաների, ներառում են նաև ամերիկացի զինվորների ներկայությունը Լեհաստանում:
Հիշեցնենք` օգոստոսի 9-ին Լեհաստանի նախագահի գրասենյակի ղեկավար Պավել Շեֆերնակերը հայտարարել է Լեհաստանի նոր նախագահ Կարոլ Նավրոցկիին Սպիտակ տուն հրավիրելու մասին: