Տոկաևն ու Փաշինյանը զրուցել են. անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան համաձայնագրի նախաստորագրմանը

Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հետ։


Վարչապետը Ղազախստանի նախագահին ներկայացրել է  օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես, «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության սկզբունքների շրջանակում եւ փոխադարձության հիման վրա, ինչպես նաեւ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը։


Ղազախստանի նախագահը Հայաստանի վարչապետին շնորհավորել է ձեռքբերված պայմանավորվածությունների արդյունքում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման առիթով եւ իր աջակցությունն է հայտնել գործընթացին։


Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում բացվող նոր ներդրումային հնարավորությունները եւ համաձայնվել, որ դա երկու երկրների ներդրողների շրջանում դրական արձագանք կստանա։


ՀՀ վարչապետը եւ ՂՀ նախագահը պայմանավորվել են շարունակել քաղաքական ակտիվ երկխոսությունը


Քաղաքականություն