Քաղաքականություն
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել գործարար Սամվել Կարապետյանի ձերբակալումը
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել գործարար Սամվել Կարապետյանի ձերբակալումը։ Այս մասին հայտնում է գործարարի պաշտպան Լիաննա Գասպարյանը։
Դատարանը հաստատել է, որ 2025 թվականի հունիսի 18-ին Սամվել Կարապետյանի ձերբակալումը եղել է ոչ իրավաչափ, ինչի արդյունքում Սամվել Կարապետյանն ապօրինաբար՝ շուրջ 9 և ավել ժամ պահվել է անազատության մեջ:
Այսպիսով, Վերաքննիչ քրեական դատարանը հաստատել է սույն քրեական վարույթով տեղի ունեցող ապօրինությունների շարքից հերթականը՝ Սամվել Կարապետյանի ապօրինաբար և անհիմն ձերբակալվելու փաստը:
Հիշեցնենք` Սամվել Կարապետյանը մեղադրվում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը` Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագրի տեքստի մասին
Ավարտվել է Թրամփ-Փաշինյան հանդիպումը․ ստորագրվել են փաստաթղթեր
Սյունիքը եղել է ու կմնա Հայաստանի Հանրապետության մաս․ Նիկոլ Փաշինյան
ՔԿ-ն՝ «Սրբազան պայքար»-ի ղեկավարների և մասնակիցների պաշտպանների հրապարակումների մասին
Ավելին Քաղաքականություն բաժնից
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Երմակն ազատ է արձակվել
Վարչապետի նկատմամբ սպանության նախապատրաստության դեպքով ՔԿ-ն հայտարարություն է տարածել
5.0