Գազայի բնակիչներին սպանողների տնտեսական գործընկերն Ադրբեջանն է. Mehr

Ադրբեջանը Գազայի բնակիչներին սպանողների տնտեսական գործընկերն է հինգ մահմեդական երկրների շարքում: Այս մասին գրել է իրանական Mehr գործակալությունը` նշելով որ Ադրբեջանն այս ցուցակում չորրորդ տեղում է։


Բաքուն Թել Ավիվի ամենակարևոր տնտեսական և ռազմական դաշնակիցներից մեկն է, որը 2023 թվականին բռնազավթիչ ռեժիմի հետ առևտուր է արել ավելի քան 1,55 միլիարդ դոլարով։


Ինչպես գրլ է պարբերակնը հաշվի առնելով երկու պետությունների միջև անվտանգության և ռազմական փոխազդեցությունները՝ նրանց երկկողմ առևտրի իրական ծավալը, հավանաբար, ավելի բարձր կլինի, քանի որ Իսրայելն Ադրբեջանին զենքի հիմնական մատակարարն է, իսկ Բաքուն՝ իսրայելական հանցավոր խմբավորման նավթի հիմնական մատակարարը, որը ռեժիմի վերամշակող գործարաններում վերամշակվում է կործանիչների համար որպես վառելիք՝ նրանց թույլ տալով ռմբակոծել Գազայի հատվածի, Լիբանանի, Եմենի և Իրանի քաղաքացիական բնակչությանը։



Քաղաքականություն