
ԵԱՀԿ մասնակից պետություններին շրջանառվել է Մինսկի խումբը լուծարելու դիմումը. ԱԳՆ

«Ըստ նախապես հայտարարված համաձայնության՝ այսօր ԵԱՀԿ մասնակից պետություններին շրջանառվել է ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և առնչվող կառույցների լուծարման վերաբերյալ համատեղ դիմումը և առաջարկվող համապատասխան որոշման նախագիծը»,- այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Նշենք նաև, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները ստորագրել են ԵԱՀԿ-ին համատեղ դիմումը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացների և առնչվող կառույցների փակման վերաբերյալ։
Հիշեցնենք՝ Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։