Քաղաքականություն
Փաշինյանը հեռախոսազրույց կունենա Տոկաևի հետ, կքննարկեն հայ-ադրբեջանական հարաբերությունների գործընթացը
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հեռախոսազրույց կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որի ընթացքում կքննարկվի հայ-ադրբեջանական գործընթացը և Աստանայի հնարավոր միջնորդությունը:
Տոկաևը ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ զրույցում հայտարարել էր, որ Ղազախստանը պատրաստ է շարունակել հարթակ տրամադրել Երևանի և Բաքվի բանակցությունների համար: Նա նաև շնորհավորել է Ալիևին Հայաստանի հետ համաձայնագրի ստորագրման առթիվ:
Տոկաևի մամուլի քարտուղարը հստակեցրել է, որ Ղազախստանի առաջնորդի զրույցը Հայաստանի վարչապետի հետ նախատեսված է վաղը՝ օգոստոսի 11-ին:
Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վաշինգտոնում 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր են ստորագրել:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Քաղաքականություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մահափորձ Թրամփի դեմ․ մանրամասներ
Իրանից նոր առաջարկ եմ ստացել. Թրամփ
Մենք միավորվել ենք, որովհետև լսել ենք ձեզ. Արման Բաբաջանյան
Արաղչին՝ Պակիստան կատարած այցի մասին
1.0