Հնդկաստանը չի կարող իրեն թույլ տալ խզել կապերը Ռուսաստանի հետ․ WSJ

ԱՄՆ-ի ուժեղ ճնշմանը չնայած, Հնդկաստանը չի կարող իրեն թույլ տալ խզել կապերը Ռուսաստանի հետ: Այս մասին գրում է  WSJ թերթը։  


Այս կապերը Նյու Դելիին չափազանց շատ տնտեսական և աշխարհաքաղաքական օգուտներ են բերել, պնդում է թերթը։


Չնայած Հնդկաստանի տնտեսությանը իրական վնաս հասցնելու համար նախատեսված մաքսատուրքերին, վարչապետ Մոդին անտեսում է Վաշինգտոնի ճնշումը՝ ցույց տալով, թե որքան կարևոր են Ռուսաստանի հետ հարաբերությունները Հարավային Ասիայի համար։


Երկու երկրների միջև առևտուրը վերջին երեք տարիների ընթացքում աճել է մինչև ռեկորդային 69 միլիարդ դոլարի՝ շնորհիվ Հնդկաստանի կողմից ռուսական նավթի գնումների։ Ներմուծումը թույլ է տվել Նյու Դելիին ներքին շուկայում բենզին վաճառել ավելի ցածր գնով և արտասահմանում նավթամթերք վերավաճառել ավելի բարձր շահույթով։


«Մենք մոտ ապագայում չենք փակելու ռուսական ծորակը», - ասել է ՄԱԿ-ում Հնդկաստանի նախկին մշտական ներկայացուցիչ Սայեդ Ակբարուդդինը։


«Դա հնարավոր չէ՝ հաշվի առնելով այլ մատակարարների հետ գների տարբերությունը և բյուջեի վրա ազդեցությունը»,- հավելել է Ակբարուդդինը։

Քաղաքականություն