Ուկրաինայի ապագան չի կարող որոշվել առանց ուկրաինացիների և Եվրոպայի․ Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, որ Ուկրաինայի ապագան չի կարող որոշվել առանց ուկրաինացիների և Եվրոպայի, ովքեր ավելի քան երեք տարի պայքարում են իրենց ազատության և անվտանգության համար։


Նա հավելել է, որ եվրոպացիները նույնպես անպայման կմասնակցեն այս խնդրի լուծմանը։


Նա հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկիի, ինչպես նաև Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Ստարմերի հետ։ Այս զրույցներում քննարկվել է Ռուսաստանի բռնապետ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև առաջիկա հանդիպումը։


Հիշեցնենք, որ նրանց հանդիպումը նախատեսված է օգոստոսի 15-ին և տեղի կունենա Ալյասկայում։


Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության միջև խաղաղության համաձայնագիրը նախատեսում է տարածքների փոխանակում, որին Կիևը պետք է համաձայնի, սակայն մանրամասները չի բացահայտել։


Ավելի ուշ Զելենսկին հայտարարել է, որ համաձայն չէ Թրամփի պայմաններին։ 

Քաղաքականություն