
Պուտինը առաջարկում է «սահմանափակ» հրադադար Թրամփի գագաթնաժողովից առաջ

Պուտինը առաջարկում է սահմանափակ օդային և ծովային հրադադար Թրամփի հետ Ալյասկայի գագաթնաժողովից առաջ։ Այս մասին հայտնում է The Economist գործակալությունը։
«Բանակցությունների ժամանակ հնարավոր է ավելի տպավորիչ առաջընթաց՝ ավելի լայն համաձայնագրերով, որոնք կսահմանեն, թե ինչպիսին կարող է լինել հակամարտության սառեցումը վերջնական արդյունքում։ Միևնույն ժամանակ, մինչև հիմա զգալի հեռավորություն է մնում Ուկրաինայի, Ռուսաստանի և Ամերիկայի դիրքորոշումների միջև», - հավելում է բրիտանական հրատարակությունը։
Հրապարակումը նկարագրում է իրադարձությունների ժամանակագրությունը. օգոստոսի 8-ին լրացավ Թրամփի վերջնագիրը, որը պահանջում էր Պուտինից դադարեցնել ռազմական գործողությունները՝ խիստ պատժամիջոցների սպառնալիքի ներքո։ Սակայն ճնշման փոխարեն հայտարարվեց Ալյասկայի գագաթնաժողովի մասին։ Զելենսկիի մասնակցությունը չի սպասվում։ The Economist-ը սա համարում է Մոսկվայի դիվանագիտական հաջողություն՝ Պուտինին հաջողվեց ուղիղ բանակցություններ սկսել ԱՄՆ նախագահի հետ՝ առանց դադարեցնելու Ուկրաինայի վրա հարվածները։