Քաղաքականություն

Մայրաքաղաքը 2-րդ օրն է խեղդվում է թունավոր ծխի մեջ․ Գեղամ Մանուկյան

Marine 1,002 դիտում
Մայրաքաղաքը 2-րդ օրն է խեղդվում է թունավոր ծխի մեջ․ Գեղամ Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել անդրադառանալով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գրառմանը՝ Վաշինգտոնում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ.


«Քիչ առաջ Տիգրան Ավինյանն էլ է sms ստացել ու կեցցեների շարքով գովերգել վաշինգտոնյան ստորագրությունները: Նույն այդ ժամանակ իր մայրաքաղաքը 2-րդ օրն է խեղդվում է թունավոր ծխի մեջ։ Նոր ընկերներս ուղարկեցին այս պահին շարունակվող Նուբարաշենի աղբավայրում հրդեհի լուսանկարը... էս եք դուք։ Երկու օր մի հրդեհ չեք կարողանում հանգցնել»,- գրել է Մանուկյանը։


Հիշեցնենք՝  ավելի վաղ Տիգրան Ավինյանը գրել էր․ «Հայաստանը արժանի է խաղաղության։ Մեր քաղաքացիներն արժանի են խաղաղության։ Մեր սերունդներին մենք պիտի ժառանգենք ոչ թե պատերազմ, այլ խաղաղություն, զարգացում, բարեկեցություն։ Եվ մենք անելու ենք դա․․․»։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250