Խաղաղության պայմանագրի ստորագրման դեպքում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները պետք է բացառվեն․ Ալիև

«Հայկական կողմն ինքն է հայտնել իր պատրաստակամությունը փոփոխություններ մտցնելու Հայաստանի Սահմանադրության մեջ։ Խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավոր կդառնա այն բանից հետո, երբ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները բացառվեն Հայաստանի Սահմանադրությունից»,- ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:


Ես վստահ եմ, որ Սպիտակ տանը նախաստորագրված խաղաղության համաձայնագիրն արդեն խաղաղություն է բերել տարածաշրջան։ ԱՄՆ կատարած այցի հետո ասել է  Իլհամ Ալիևը:


Ալիևը նշել է, որ Հայաստանն ունի իր տնային առաջադրանքները:


«Ինչպես ձեզ հայտնի է, Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների առկայությունը, որոնք ամրագրված են Հայաստանի Սահմանադրությամբ, թույլ չտվեց այսօր խաղաղության համաձայնագիր ստորագրել։ Սակայն համապատասխան փոփոխություններ կատարելուց հետո համաձայնագիրը կարող է ստորագրվել ցանկացած ժամանակ»,-ասել է Ալիևը։

Քաղաքականություն