ԵԱՀԿ-ն՝ Մինսկի խումբը փակելու վերաբերյալ Հայաստանի ու Ադրբեջանի համատեղ դիմումի մասին

Եվրոպայի անվտանգության և համագործակցության գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած եռակողմ հանդիպմանը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։ 


«Մենք ողջունում ենք օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված համատեղ հռչակագիրը, շնորհավորում ենք Հայաստանին և Ադրբեջանին այդ իրադարձության առթիվ և բարձր ենք գնահատում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերն այդ հարցում։ ԵԱՀԿ-ն շարունակում է հավատարիմ մնալ բոլոր ջանքերին, որոնք ուղղված են երկու երկրներում ամուր խաղաղության ու կայունության հասնելուն»,- ասել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը։ 


Եռակողմ հանդիպման արդյունքներով Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը համատեղ դիմում էին ստորագրել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացների և առնչվող կառույցների փակման վերաբերյալ։Այս առնչությամբ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը նշել է. «ԵԱՀԿ-ն պատրաստ է կատարել իր առաջադրանքը՝ օգոստոսի 8-ի համատեղ հռչակագրի կյանքի կոչման առնչությամբ»։


Ավելի վաղ հայնտել էինք ՝ Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ հայ գործընկերոջ հետ այսպես կոչված Մինսկի գործընթացին վերջ են դրել։


Քաղաքականություն