Քաղաքականություն
Փաստաբանը Արցախի Հանրապետության անունից հայց է ներկայացրել պետական գույքի կառավարման կոմիտեի դեմ․«Ժողովուրդ»
Փաստաբան Ռոման Երիցյանը Արցախի Հանրապետության անունից հայց է ներկայացրել ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի դեմ՝ պահանջելով Արցախի ներկայացուցչության շենքը նվիրատվությամբ օտարել Արցախի Հանրապետությանը։ Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Փաստաբանը հայցի ներկայացումը պայմանավորել է ՀՀ դատախազության կողմից վարչական դատարան ներկայացված հայցով, որով վերջինս պահանջում է անվավեր ճանաչել Արցախի Հանրապետության սեփականության իրավունքը նշված շենքի նկատմամբ՝ հիմնվելով այն փաստի վրա, որ նվիրատվության պայմանագիր բացակայում է։
Հիշեցնենք, որ շենքը Արցախի Հանրապետությանը հանձնվել է դեռևս 1997 թվականին ՀՀ Կառավարության որոշմամբ։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Քաղաքականություն բաժնից
Պուտինին դիմած և սպառնալիքներ հնչեցրած զինվորը ձերբակալվել է. մանրամասներ
Դատախազությունը հրապարակել է ընտրախախտումների ուշագրավ վիճակագրությունը
Սրբուհի Գալյանը՝ կենսաթոշակների բարձրացման մասին
5.0