
Պաղեստինը պահանջում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ

Պաղեստինը, մի շարք այլ երկրների հետ միասին, խնդրում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անհապաղ արտակարգ նիստ հրավիրել՝ դադարեցնելու այն, ինչը նրանք համարում են Իսրայելի լայնածավալ ռազմական գործողություն Գազայի հատվածում: Այս մասին լրագրողներին հայտարարել է ՄԱԿ-ում Պաղեստինի մշտական դիտորդ Ռիյադ Մանսուրը:
Մանսուրի խոսքով՝ մի քանի երկրներ պնդում են օգոստոսի 9-ին նիստ անցկացնելու համար:
«Մենք նախընտրում ենք հանդիպել հնարավորինս շուտ», - ասել է նա:
Պաղեստինի ներկայացուցչի խոսքով՝ գլխավոր նպատակը «Իսրայելին կանգնեցնելն է այս չափազանց վտանգավոր սրացումից»: Նա հույս է հայտնել, որ միջազգային հանրությունը կկարողանա «խուսափել այնպիսի խելագար, անպատասխանատու, վտանգավոր, չար ծրագրերից», որոնք, ըստ նրա, մշակվում են Իսրայելի ղեկավարության կողմից՝ վարչապետ Նեթանյահուի գլխավորությամբ: