Քաղաքականություն

ԱՄՆ Պետդեպը հայտարարություն է արել Թրամփ-Փաշինյան-Ալիև հանդիպման վերաբերյալ

Marine 1 րոպե 1,131 դիտում
ԱՄՆ Պետդեպը հայտարարություն է արել Թրամփ-Փաշինյան-Ալիև հանդիպման վերաբերյալ

ԱՄՆ Պետդեպարտամենտը չի պատրաստվում շահարկել Երևանի և Բաքվի միջև ապագա խաղաղության համաձայնագրի մանրամասները կամ պաշտոնական հայտարարություններից առաջ անցնել։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին ասել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Թոմի Պիգոտը։


Լրագրողը հարց էր ուղղել սպասվող եռակողմ հանդիպման և դրա հնարավոր արդյունքների մասին՝ խնդրելով մանրամասներ հայտնել նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի», ԱՄՆ-ի դերակատարման մասին, ինչպես նաև հետաքրքրվել էր, թե ինչ դեր ունի Թուրքիան այս ամբողջ գործընթացում։


«Թե՛ նախագահը, թե՛ պետքարտուղարը բազմիցս ասել են, որ հույս ունեն շուտով ստորագրված համաձայնագիր տեսնել։ Պետքարտուղարը հաճախ է ասում այդ մասին, երբ հնարավորություն է ունենում։ Երբ մենք հայտարարելու բան ունենանք, կհայտարարենք։ Ես չեմ պատրաստվում շահարկել կամ այդ հայտարարություններից առաջ անցնել»,- ասել է նա։


Ավելի վաղ հայտնել էինք՝ վաղը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը այց կկատարի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենա Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի հետ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250