Թրամփը Ռուսաստանն անվանել է «արտակարգ սպառնալիք» ԱՄՆ-ի համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոր հրամանագրում երկարաձգել է ազգային արտակարգ դրության ռեժիմը, որը կապված Է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի գործողությունների հետ և Մոսկվայի քաղաքականությունն անվանել է «անսովոր և արտակարգ սպառնալիք» Միացյալ Նահանգների ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության համար: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Տեքստում հիշեցվում է, որ 2022 թվականի հրամանագիրն արդեն արգելում էր ռուսական նավթի, նավթամթերքի և դրանց հետ կապված ապրանքների ներմուծումը ԱՄՆ: Նոր փաստաթուղթը հաստատում է, որ արտակարգ իրավիճակը պահպանվում է և լրացնում է այն Հնդկաստանից ներկրման համար 25 տոկոս լրացուցիչ մաքսատուրքի սահմանմամբ՝ ռուսական նավթի գնումների համար: Մաքսատուրքն ուժի մեջ կմտնի հրամանագրի հրապարակումից 21 օր հետո ՝ օգոստոսի 27- ից և չի վերաբերի այն ապրանքներին, որոնք այդ պահին կլինեն ճանապարհին:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանին զսպելու և թուլացնելու քաղաքականությունը Արևմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն է, իսկ պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել ամբողջ համաշխարհային տնտեսությանը:Նրախոսքով՝ Արևմուտքի հիմնական նպատակը միլիոնավոր մարդկանց կյանքիվատթարացումն է։
Նմանատիպ հոդվածներ
Այսօր պատմական օր է լինելու Հայաստանի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի և աշխարհի համար․ Թրամփ
Այսօր նախագահ Ալիևը և վարչապետ Փաշինյանը կմիանան ինձ Սպիտակ տանը՝ պաշտոնական խաղաղության ստորագրման արարողության համար:&...
Հայտնի է Փաշինյան-Թրամփ հանդիպման ժամը
Այսօր՝ Վաշինգտոնի ժամանակով 14:30-ին, իսկ Հայաստանի ժամանակով 22:30-ին, տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ ն...
Ավարտվել է Թրամփ-Փաշինյան հանդիպումը․ ստորագրվել են փաստաթղթեր
Վաշինգտոնում կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ հանդիպումը։ Հանդիպումը տևեց 20 րոպե: Ի թիվս...
Երկկողմ հանդիպում Թրամփի և եռակողմ հանդիպում՝ Ալիևի հետ. Նիկոլ Փաշինյանը կայցելի ԱՄՆ
Օգոստոսի 7-8-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը այց կկատարի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Այս մասի...