Ռուսաստանը կարող է մասնակի օդային զինադադար հայտարարել Ուկրաինայի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Վիտկոֆը կժամանի Մոսկվա՝ համոզելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին «համաձայնվել հրադադարի» Ուկրաինայում։ Այս մասին հաղորդում է ամերիկյան The Hill թերթը։


Օգոստոսի 4-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վիտկոֆի այցը Ռուսաստան նախատեսված է այս շաբաթվա կեսերին. այն կարող է տեղի ունենալ չորեքշաբթի կամ հինգշաբթի։


Ռուսաստան կատարած նախորդ այցելությունների ժամանակ Վիտկոֆը հանդիպել է ռուս դիվանագետների և անձամբ Պուտինի հետ։ Սա որոշակի առաջընթաց է հանգեցրել Ուկրաինայում խաղաղության գործընթացում։ Նոր ուղևորությունը տեղի կունենա Թրամփի կողմից Ռուսաստանի և նրա առևտրային գործընկերների վրա երկրորդական մաքսատուրքեր սահմանելու վերջնագրի ֆոնին, եթե հակամարտությունը չլուծվի 10-12 օրվա ընթացքում։

Քաղաքականություն