Շվեյցարիան չի նախատեսում պատասխան մաքսատուրքեր սահմանել ԱՄՆ-ից ներկրվող ապրանքների համար
Շվեյցարիայի կառավարությունը, ԱՄՆ-ի կողմից շվեյցարական ապրանքների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելուց հետո, այս պահին չի դիտարկում ԱՄՆ-ի նկատմամբ որևէ պատասխան քայլ ձեռնարկելու տարբերակ։
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, այս մասին հայտնել է Շվեյցարիայի դաշնային խորհուրդը:
«Դաշնային խորհուրդը ներկայումս չի քննարկում որևէ պատասխան միջոց»,-նշված է խորհրդի հայտարարության մեջ։ Միևնույն ժամանակ, դաշնային խորհուրդը հայտնել է իր պատրաստակամության մասին շարունակել բանակցությունները ամերիկյան կողմի հետ առևտրային համաձայնագրի շուրջ։
Նմանատիպ հոդվածներ
Երկկողմ հանդիպում Թրամփի և եռակողմ հանդիպում՝ Ալիևի հետ. Նիկոլ Փաշինյանը կայցելի ԱՄՆ
Օգոստոսի 7-8-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը այց կկատարի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Այս մասին հայ...
Այսօր պատմական օր է լինելու Հայաստանի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի և աշխարհի համար․ Թրամփ
Այսօր նախագահ Ալիևը և վարչապետ Փաշինյանը կմիանան ինձ Սպիտակ տանը՝ պաշտոնական խաղաղության ստորագրման արարողության համար:...
Հայտնի է Փաշինյան-Թրամփ հանդիպման ժամը
Այսօր՝ Վաշինգտոնի ժամանակով 14:30-ին, իսկ Հայաստանի ժամանակով 22:30-ին, տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ ն...
Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի Շիրակի մարզային կառույցի տնօրեն է նշանակվել
ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանին այսօրվանից նշա...