Ուժգին երկրաշարժ՝ Ռուսաստանում
Կամչատկայի ափերի մոտ Մոսկվայի ժամանակով 14:57-ին գրանցվել են 6.2 մագնիտուդով և 3 բալ ինտենսիվությամբ ցնցումներ: Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի (ՌԳԱ) միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
Գործակալության տվյալներով՝ նոր հետցնցման օջախը գրանցվել է Պետրոպավլովսկ-Կամչատկայից 212 կմ հեռավորության վրա՝ Խաղաղ օվկիանոսում՝ մոտ 24 կմ խորության վրա և դարձել է ամենանկատելիներից մեկը հուլիսի 30-ի երկրաշարժից հետո։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Կամչատկայում ուժեղ երկրաշարժից հետո տեղի է ունեցել հզոր հետցնցում։
Նմանատիպ հոդվածներ
Իրանում ջրի սուր դեֆիցիտ է. գետերն ու ջրամբարները չորացել են. Bild
Իրանում ջրի սուր դեֆիցիտ է: Գետերն ու ջրամբարները չորացել են, իսկ ջրամբարների 80%- ը գրեթե դատարկ է: Այս մասին հայտնում...
Հայաստանի մարզերից մեկում ամուսինը բենզինը լցրել է 46-ամյա կնոջ ու 14-ամյա դստեր վրա և հրկիզել
Արտառոց դեպք է տեղի ունեցել Հայաստանի մարզերից մեկում: Ժամը 22:30-ի սահմաններում այդ մարզի ՀՀ ներքին գործերի նախարարությ...
Նոր մանրամասներ՝ ժամկետային զինծառայողի հանկարծամահ լինելու դեպքից․ Քննչական կոմիտե
Զինծառայող Վահե Զաքարյանի մահվան դեպքի առթիվ Auroranews-ը կապ հաստատեց քննչական կոմիտեի հետ՝ մանրամասներ ճշտելու հ...
Երկրաշարժ` Հայաստանում
Հուլիսի 20-ին տեղական ժամանակով ժամը 23:27-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 19։27-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային...