Սողանք, տարհանում. Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ-ն։
Ըստ վրացական ԶԼՄ-ների՝ վրաց-ռուսական ցամաքային սահմանի տարածքում տեղի է ունեցել սողանք: Դարիալի անցակետում հայտարարվել է տարհանում։ Թերեք գետի մակարդակը բարձր է։ Կազբեգի անցակետի աշխատանքը նույնպես ժամանակավորապես դադարեցվել է։
«Դարիալի սահմանային անցակետից տարհանվել են պարեկային ոստիկանությունը, մաքսային ծառայությունը, սահմանային ոստիկանությունը և անցակետում աշխատող բոլոր մասնավոր ընկերությունները։ Տեղում են գտնվում Ներքին գործերի նախարարության բոլոր համապատասխան ստորաբաժանումները՝ մոնիթորինգի նպատակով. տուժածներ չկան»,- ասվում է Վրաստանի Ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Ջենիֆեր Լոպեսն անդրադարձել է իր երևանյան համերգին
Աշխարհահռչակ պոպ աստղ Ջենիֆեր Լոպեսը «Ինստագրամ»-ի իր էջում անդրադարձել է օգոստոսի 3-ին Երևանում կայանալիք իր համերգին։«...
«Էգալիտե» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՌԱՀ-ի
«Էգալիտե» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՌԱՀ-իՀուլիսի 31-ին Վարչական դատարանը դատավոր Դանիել Դանիելյանի նախագահությամբ կհրապարակի վճիռ, ո...
Արմեն Փամբուխչյանը խոսել է Ջեյ Լոյի համերգից ականկալվող եկամտի մասին
Երեկ գրել էի շատ մինիմալիզացրած Ջեյ Լոյի համերգի մասով ակնկալվող եկամտի մասին, ինչն այսօր արդեն իրականություն է՝ հայ-վրա...
Մի շարք համայնքներում ջուր չկա. «Վեոլիա ջրի» պարզաբանումը
Ամռան այս անոմալ շոգին Երևանում և տարբեր մարզերում ջրամատակարարման հաճախակի անջատումներ են գրանցվում։ Այս մասին Aurorane...