Սարիկ Մինասյանը՝ նախարար նշանակվելու լուրերի մասին
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը Tert.am-ի հետ զրույցում հերքել է իր՝ նախարար նշանակվելու մասին մամուլում շրջանառվող լուրերը:
Ճշտող հարցին՝ առաջարկ էլ չի ստացե՞լ, Մինասյանը պատասխանել է.
«Առաջարկ էլ չի եղել, որովհետև ասել եմ՝ մանդատս որևէ պաշտոնի հետ չեմ փոխելու»:
Ինչ վերաբերում է հարցին, եթե չի նշանակվելու, ինչի՞ համար են նման հրապարակումները, նա ասել է.
«Ով մնում է լուսանցքում, իմ նկարով մի բան գրում է»:
Սարիկ Մինասյանը հավելել է, որ եթե համատեղելի առաջարկ լինի կհամաձայնի:
«Եթե համատեղելի առաջարկ լինի, կհամաձայնեմ, միշտ աշխատել եմ ու անսովոր է ինձ համար: Գյումրեցու վստահությունը չեմ փոխի»,- ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Եթե ՀԷՑ-ը պետականացվի, Սամվել Կարապետյանին կտրամադրվի փոխհատուցում. Գալյան
Եթե ՀԷՑ-ը պետականացվի կամ ազգայնացվի, Սամվել Կարապետյանին միանշանակ կտրամադրվի փոխհատուցում: Այս մասին civilnet-ի&n...
Սևանի ափ գալը ծախս է. ռեստորաններում տեղ ու դադար չկա. Փաշինյան
Հայաստնի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տելեգրամում գրել է.«Իմ այն պնդումներին, թե մարդիկ շուրջ 50 տոկոսով ավելի լավ են ապրում...
Գյումրիի քաղաքապետարանը ներողություն է հայտնել
Գյումրիի քաղաքապետարանից պարզաբանում են տարածել.«Այսօր համացանցում տարածված տեսանյութի հետ կապված, որտեղ Գյումրու կենտրո...
Ադրբեջանի օդային տարածքը բաց է Հայաստանից թռչող քաղաքացիական ինքնաթիռների համար. Քաղավիացիա
Ադրբեջանի օդային տարածքը տեսականորեն բաց է Հայաստանից թռչող քաղաքացիական ինքնաթիռների համար, սակայն նրանք այնտեղով չեն ա...