Մանրամասներ՝ Էրդողանի և Տոկաևի քննարկումից

Ղազախստանի Նախագահ Տոկաևի` Անկարա կատարած պաշտոնական այցի շրջանակներում ստորագրվել է 18 միջկառավարական և միջգերատեսչական փաստաթուղթ:


Բանակցությունների արդյունքում Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել են Ղազախստանի և Թուրքիայի միջև բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության համատեղ հռչակագիրը:


Կողմերը մտքեր են փոխանակել համաշխարհային հրատապ խնդիրների շուրջ և մտահոգություն հայտնել զինված հակամարտությունների սրման կապակցությամբ


Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նշել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հատուկ դերը ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման գործում:


«Ղազախստանը պաշտպանում է բոլոր երկրների տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտությունը։ Ղազախստանն ու Թուրքիան կշարունակեն արդյունավետ համագործակցությունը միջազգային ասպարեզում։ Ղազախական դիվանագիտությունը հատուկ ուշադրություն է դարձնելու թյուրքալեզու պետությունների կազմակերպության հետագա զարգացմանը։ Այս ուղղությամբ մենք կշարունակենք համատեղ աշխատանքը թուրքական կողմի հետ և կմիավորենք ջանքերը՝ հանուն գլոբալ կայունության և անվտանգության ապահովման»,- ասել է նա։


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ նշել է, որ բանակցություններն արդյունավետ են եղել.


«Քննարկվել են օգտակար հանածոների և հազվագյուտ մետաղների արդյունահանման ոլորտում համագործակցության հեռանկարները, մեր երկրի տարածքով ղազախական նավթը համաշխարհային շուկա արտահանելու հնարավորությունները: Քննարկվել են նաև Տրանսկասպյան տրանսպորտային երթուղու՝ պատմական Մետաքսի ճանապարհի ժամանակակից անալոգի օգտագործման և զարգացման ուղիները»,- հայտնել է նա:

Քաղաքականություն