Զելենսկին շնորհակալություն է հայտնել Թրամփին․ Պուտինը կողմից արձագանք չկա
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Ռուսաստանի նկատմամբ նրա կոշտ դիրքորոշման համար։ Նա այս մասին գրառում է կատարել «X» իր էջում։
Զելենսկին ասել է, որ Թրամփի վերջին հայտարարությունը ցույց է տալիս նրա վճռականությունն ու հստակ դիրքորոշումը այս բանակցություններում։
«Ես շնորհակալություն եմ հայտնում նախագահ Թրամփին կյանքեր փրկելու և այս սարսափելի պատերազմը դադարեցնելու վրա կենտրոնանալու համար։ Ուկրաինան շարունակում է հավատարիմ մնալ խաղաղությանը և անխոնջ կաշխատի Միացյալ Նահանգների հետ՝ մեր երկրները ավելի անվտանգ, ուժեղ և բարգավաճ դարձնելու համար», - գրել է Զելենսկին։
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին ԱՄՆ նախագահը կոչ արեց Մոսկվային 50 օրվա ընթացքում խաղաղության համաձայնագրի հասնել: Հակառակ դեպքում ԱՄՆ-ն 100% «երկրորդական» մաքսատուրքեր կսահմանի բոլոր այն երկրների համար, որոնք կշարունակեն առևտուր անել Ռուսաստանի հետ:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական կողմը կատարեց Ադրբեջանի պահանջը
Ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը փոխել է Ստեփանակերտի վերաբերյալ հրապարակված լրատվական հոդվածի վերն...
Ռուսական բանակը շրջապափակել է Ուկրաինայի զինված ուժերին․ նրանք կամավոր հանձնվում են
Ռուս զինծառայողները, սկսել են շրջապատել Շիպիլովկայի և Գրիգորովկայի մոտակայքում տեղակայված Ուկրաինայի զինված ուժերի խումբ...
Իրանից Ադրբեջան թռչող ԱԹՍ-ի մուտքը կանխվել է
Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից անօդաչու թռչող սարքի մուտքն դեպի Ադրբեջան կանխվել է։ Այս մասին հայտնո...
Կոչ ենք անում Բաքվին և Երևանին արագացնել խաղաղության համաձայնագրի ստորագրումը․ Իրանի ԱԳՆ
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բեղային մամուլի ասուլիսում կոչ է արել Ադրբեջանին և...