
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Նորվեգիային

Նորվեգիայի ժամանակավոր հավատարմատար Ռ.Յոհանսենը կանչվել է ՌԴ ԱԳՆ, որտեղ և բողոքի նոտա է նրան հանձնվել։ Այս մասին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։
Պատճառը Նորվեգիայից հուլիսին ռուսական «Նորեբո» և «Մուրման Սիֆուդ» ընկերությունների ձկնորսական նավերի նկատմամբ սահմանված անօրինական սահմանափակումներն են:
Նշված նավերը ձկնորսություն են իրականացրել Նորվեգիայի բացառիկ տնտեսական գոտում՝ համաձայն 1976 թվականի ձկնորսության ոլորտում փոխադարձ հարաբերությունների մասին ռուս-նորվեգական միջկառավարական համաձայնագրի:
Նորվեգիային հայտարարվել է, որ այդ ոչ բարեկամական միջոցները կոպիտ կերպով խախտում են ձկնորսության ոլորտում երկկողմ համաձայնագրերը: Դրանք վնասում են Բարենցի և Նորվեգական ծովերում ձկնային պաշարների համատեղ կառավարման և կարգավորման երկարամյա արդյունավետ համակարգը: