Իրանի և Ադրբեջանի միջև քննարկումներ են ընթանում
Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովի և Ադրբեջանում Իրանի դեսպան Մուջթաբա Դեմիրչիլուի միջև հանդիպում է տեղի ունեցել։ Ինչպես հաղորդում է ISNA-ն, քննարկումների ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների ներկայիս վիճակը, ինչպես նաև մի շարք տարածաշրջանային և գլոբալ հարցեր:
Իրանի դեսպան Մուջթաբա Դեմիրչիլուն նշել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են բարեկամության և եղբայրության սկզբունքների հիման վրա:
ԶԼՄ-ների փոխանցմամբ կողմերն ընդհանուր մտահոգություն են հայտնել փոխադարձ շահերի վրա հիմնված համագործակցության շարունակման և հարաբերությունների հետագա ամրապնդման կարևորության վերաբերյալ։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական կողմը կատարեց Ադրբեջանի պահանջը
Ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը փոխել է Ստեփանակերտի վերաբերյալ հրապարակված լրատվական հոդվածի վերն...
Ռուսական բանակը շրջապափակել է Ուկրաինայի զինված ուժերին․ նրանք կամավոր հանձնվում են
Ռուս զինծառայողները, սկսել են շրջապատել Շիպիլովկայի և Գրիգորովկայի մոտակայքում տեղակայված Ուկրաինայի զինված ուժերի խումբ...
Իրանից Ադրբեջան թռչող ԱԹՍ-ի մուտքը կանխվել է
Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից անօդաչու թռչող սարքի մուտքն դեպի Ադրբեջան կանխվել է։ Այս մասին հայտնո...
Կոչ ենք անում Բաքվին և Երևանին արագացնել խաղաղության համաձայնագրի ստորագրումը․ Իրանի ԱԳՆ
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բեղային մամուլի ասուլիսում կոչ է արել Ադրբեջանին և...